Գերմանիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք կպատրաստվեն Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումներին Հունգարիայի և Նիդերլանդների ընտրանիների դեմ։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Բունդեսթիմը տանը կնդունի Հունգարիային, իսկ 3 օր անց արտագնա հանդիպում կանցկացնի Նիդերլանդների հետ։