Սքոթ ՄաքՏոմինայը 30 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի իտալական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը շուտով կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կողմերը տրանսֆերի բոլոր հարցերը կարգավորել են օգոստոսի 28-ին։

Շոտլանդացին 30 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի նեապոլիտանական ակումբ։ «Նապոլին» նույնպես պարտավոր կլինի մանկունիանցիներին վճարել հետագա վաճառքի 10 տոկոսը։

Տրանսֆերի վերջնական հաստատումը սպասվում է այսօր՝ օգոստոսի 29-ին։ Ինսայդեր Նիկոլա Շիրայի խոսքով՝ ՄաքՏոմինայը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ Նա մերժել է Պրեմիեր Լիգայի 3 այլ ակումբների առաջարկները։