Սանդրո Տոնալին իր առաջին խաղն անցկացրեց անցյալ տարվա աշնանից հետո

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին իր առաջին խաղն անցկացրեց անցյալ տարվա աշնանից հետո:

Իտալացի կիսապաշտպանը թիմի մեկնարկային կազմում էր Անգլիայի լիգայի գավաթի 1/32 եզրափակչի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։

Տոնալին 10-ամսյա որակազրկում է կրել «Բրեշիայում» և «Միլանում» խաղալիս խաղադրույքներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ նա կատարել է 50 խաղադրույք։