«Ռոման» և «Միլանը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Ռոման» և «Միլանը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։

«Միլանը» հետաքրքրված է Թեմմի Աբրահամի ձեռքբերմամբ՝ հարձակման գծում Ալվարո Մորատայի հետ մրցելու համար, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:

Ակումբը ուսումնասիրում է հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը որպես Ալեքսիս Սալեմակերսի հետ փոխանակման մաս:

Նշվում է, որ փոխանակումը կկայանա միայն այն դեպքում, եթե «Միլանին» հաջողվի վաճառել Լուկա Յովիչին մինչեւ տրանսֆերային պատուհանի ավարտը։