Մադրիդի «Ռեալում» ցանկանում են, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն բաց թողնի Ֆրանսիայի հավաքականի սեպտեմբերյան հավաքն ու կարողանա հանգստանալ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը
2024/25 մրցաշրջանի Լա Լիգայի առաջին երկու տուրերում ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ չի գործել։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում կմրցի «Լաս Պալմասի» հետ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 6-ին կմրցի Իտալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին Բելգիայի հավաքականների հետ։