«Ռեալը» ծրագրել է խոշոր գործարք հաջորդ ամառ

Մադրիդի «Ռեալը» ծրագրել է խոշոր գործարք հաջորդ ամառ։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը վերահսկում է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսին, հայտնում է deadlinedaylive-ը։

Մադրիդցիները կիսապաշտպանին նշել են որպես 2025 թվականի ամառային տրանսֆերային առաջնահերթ նպատակ: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում կորցնել ֆուտբոլիստին և պատրաստ է նրան նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել։ Էրնանդեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ շուկայական արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո: