Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վեհ արարքի մասին։
53-ամյա Գվարդիոլան առատաձեռն նվեր է արել ակումբի անձնակազմին, ովքեր ակումբի մարզաբազայում աշխատում են ի շահ առաջին թիմի: Նրանցից յուրաքանչյուրը մարզչից ստացել է 10 հազար ֆունտ ստերլինգ։
Ըստ լուրերի՝ բազայում աշխատում է 60-70 մարդ, այդ թվում՝ խոհարարներ, ֆիզիոթերապևտներ, բարիստաներ, անվտանգության աշխատակիցներ և սարքավորումների մենեջերներ։
Ինչպես հայտնում է The Times-ը, Գվարդիոլան փորձում է նպաստել թիմի միասնությանը և անձնակազմի ու ֆուտբոլիստների միջև հաղորդակցությանը: