«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Պոլ Պոգբայի՝ 2016 թվականին ակումբ վերադառնալու մասին։ Ֆրանսիացին վերադարձավ «Կարմիր սատանաների» ճամբար հեռանալուց չորս տարի անց։
«Պոգբան նախկինում չէր կարողացել համոզել սըր Ալեքս Ֆերգյուսոնին իր կարողությունների մեջ: «Մանչեսթեր Յունայթեդը» հետ բերեց Պոգբային, քանի որ ցանկանում էր նվաստացնել սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ Ես Պոլին ասացի, որ չվերադառնա, քանի որ նա ցանկանում էր գնալ «Ռեալ», իսկ «Ռեալը» ցանկանում էր նրան: Բայց Ֆլորենտինո Պերեսը չցանկացավ վճարել պահանջվող գումարը։ Պոգբայի վերադարձից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երջանիկ էր, քանի որ լավ գումար էր վաստակում մարզաշապիկների վաճառքից: Երեխաները սիրում էին Պոգբային։ Դա ավելի շատ առևտրի, քան ֆուտբոլի մասին էր»,- ասել է Էվրան Stick to Football-ի եթերում
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին 4 տարով որակազրկելու որոշումը։