«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է թիմի հարձակվող Ռահիմ Ստերլինգի հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակը։
Մարզիչը լրագրողներին բացահայտ ասաց, որ վերջնագիր է ներկայացրել Ստերլինգին և թիմի որոշ ֆուտբոլիստների։
«Ես նախընտրում եմ ազնիվ լինել ֆուտբոլիստի հետ: Նրանք, ովքեր հիմա չեն մասնակցում, եթե մնան, ապագայում ոչ մի րոպե խաղաժամանակ չեն ստանա: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ րոպեները կգնան նրանց, ովքեր, իմ կարծիքով, կարող են մեզ օգնել։
Խոսքը միայն Ռահիմի մասին չէ: Խոսքը այն բոլոր ֆուտբոլիստների մասին է, ովքեր այս պահին մարզվում են առանձին խմբում։ Հենց որ տրանսֆերային պատուհանը փակվի, նրանք խաղային րոպեներ չեն ստանա»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: