Կրիշտիանու Ռոնալդու. «Իմ ամբողջ կյանքն է լի դժվարություններով»

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու դժվարությունների մասին հարցին

— Ո՞րն էր ամենադժվարը բանը Սաուդյան Արաբիա տեղափոխվելիս։

«Իմ ամբողջ կյանքն է լի դժվարություններով։ Ես 11 տարեկանում հեռացա տնից՝ ապրելու մեծ քաղաքում։ Մադեյրայից տեղափոխվեցի Լիսաբոն, Լիսաբոնից Անգլիա, Անգլիայից Իսպանիա, հետո Իտալիա, իսկ հետո վերադարձա Անգլիա: Ինձ համար տեղափոխությունը խնդիր չէ»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 39-ամյա հարձակվողը «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո։