Սադի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղընկեր Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում կիսվել է Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի զարգացման մասին իր կարծիքը ժամանելուց հետո։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ է դարձել 2023 թվականին։
«Ես գիտեի Սաուդյան Լիգայի մշակույթի մասին, քանի որ ունեմ պորտուգալացի ընկերներ և մարզիչներ, ովքեր խաղում են այնտեղ:
Իհարկե, եթե ինձ հարցնեք, թե կարծում էի, որ լիգան այդքան արագ կաճի, պատասխանը կլինի ոչ: Բայց սաուդյան առաջնությունում ֆուտբոլը զարգացել է իմ շնորհիվ»,- ասել է Ռոնալդուն: