«Չելսին» որոշել է ևս մեկ ֆուտբոլիստ գնել

Լիսաբոնի «Բենֆիկայում» հանդես եկող պաշտպան Թոմաշ Արաուխոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Միևնույն ժամանակ, «Ազնվականները» դեռ պաշտոնական առաջարկ չեն արել պորտուգալացուն գնելու համար։

Թոմաշը լիսաբոնյան թիմում է հանդես գալիս 2022 թվականի ամռանից։ 22-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը «Արծիվների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո: