«Արսենալը» մոտ է իր դարպասապահին վաճառելուն

Լոնդոնի «Արսենալը» մոտ է դարպասապահից բաժանվելուն։ Խոսքը Աարոն Ռամսդեյլի մասին է։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Սաութհեմփթոնը»: «Սրբերը» կարող են նրան գնել 18 միլիոնով, ևս 7 միլիոնը ներառված է բոնուսների մեջ: Կողմերը շարունակում են բանակցությունները դրական հունով։

Անգլիայի առաջնության անցած մրցաշրջանում Ռամսդեյլը մասնակցել է 6 հանդիպման։ 26-ամյա դարպասապահը 5 գնդակ բաց թողեց։