«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը տրանսֆերային կոնկրետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիից»:
Ինչպես հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը, «Ալ-Ահլին» Օսիմհենին առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ 120 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը ծրագրում է մնալ Եվրոպայում և ակտիվ բանակցություններ է վարում «Չելսիի» հետ։ Սաուդյան Արաբիա տեղափոխվելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նեապոլցիները համաձայնության չգան բրիտանացիների հետ։
Նշվում էր նաեւ, որ Օսիմհենով հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն փարիզեցիներից կոնկրետ առաջարկ ֆուտբոլիստը չի ստացել։