Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Սլովանը» մրցեց «Միտդյուլանի» դեմ։
Սլովակական ակումբը երկու խաղերի դիմակայությունում կարողացավ ընդհանուր՝ 4։3 հաշվով հաղթել ու նվաճել խմբային փուլի ուղեգիր։
Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղի 86-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, որը դարձավ հաղթական ու ուղեգիր պարգևեց «Սլովանին» դեպի խմբային փուլ։