Հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Չելսիից» «Նապոլի» մոտ է։ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Նեապոլ։ Համապատասխան տեսանյութը օդանավակայանից ցուցադրել է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Նապոլիում» Լուկակուն կվերամիավորվի Անտոնիո Կոնտեի հետ, ում ֆուտբոլիստը բազմիցս անվանել է իր կարիերայի լավագույն մարզիչ:
Նշենք, որ Ա Սերիայի երկու տուրերից հետո «Նապոլին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը։ Անտոնիո Կոնտեի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, սեփական հարկի տակ մրցելով «Պարմայի» հետ: