«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը արժանացել է 2023/24 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»։ Անգլիացի հարձակվողը խփել է 36 գոլ՝ դառնալով եվրոպական բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուն։
«Ինձ համար շատ անձնական հպարտության պահ, որը հնարավոր չէր լինի առանց իմ թիմակիցների, մարզիչների, երկրպագուների և ընտանիքիս աջակցության», – ասել է Քեյնը:
Բոլոր մրցաշարերում Հարի Քեյնը 45 խաղում դարձել է 44 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։