Ֆեդերիկո Կիեզան մոտ է անգլիական գրանդ տեղափոխվելուն

Իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան մոտ է «Յուվենտուսից» «Լիվերպուլ» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանավորվել են 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 13 միլիոն եվրոյով՝ գումարած տոկոսները։ Ինքը՝ Կիեզան, չորս տարվա պայմանագիր կկնքի։ Սպասվում է, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Կիեզան թռչելու է Անգլիա։

Նախորդ մրցաշրջանում Ֆեդերիկո Կիեզան մասնակցել է 37 հանդիպման, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։