«Ֆերենցվարոշի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Լոկոմոտիվ»: Տրանսֆերի արժեքը կկազմի 200 հազար եվրո:
23-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականից մինչև 2022 թվականը նա խաղացել է իսպանական «Լևանտեի» համակարգում, որից հետո մեկուկես տարի հանդես է եկել «Պարի ՆՆ»-ում։
«Ֆերենցվարոշի» կազմում Սևիկյանն անցկացրել է 17 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։