Գինեսի ռեկորդների գիրքը պաշտոնապես գրանցել է Կրիշտիանու Ռոնալդուի մեդիա նվաճումը:
Առաջին 24 ժամվա ընթացքում պորտուգալացի հարձակվողի յութուբյան ալիքին բաժանորդագրվել է 19 729 827 մարդ։
Ալիքի գործարկումից հետո վեց օրվա ընթացքում նրա բաժանորդների թիվը գերազանցեց 48 միլիոնը։
Ռոնալդուն իր առաջին միլիոնը վաստակեց 90 րոպեում՝ ամենաարագը վիդեոհոսթինգի պատմության մեջ: