📸Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո

Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրի խաղում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ալ-Ֆեյհա» թիմին։

«Ալ-Նասրի» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Հաղթանակից անմիջապես հետո պորտուգալացին իր սոցցանցում գրառում է կատարել՝ վերնագրելով. «Ամեն ինչ նոր է սկսվում»։

Նա նաև մի քանի լուսանկար է ավելացրել խաղից։