Տիգրան Ավանեսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի ազգային հավաքականին

«Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի ազգային հավաքականին։

Ինչպես հայտնում է Metaratings-ը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ավանեսյանին հավաքական էր հրավիրել՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին մասնակցելու համար։

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է Հայաստանի հավաքական հրավերը, քանի որ «Բալթիկան» նույն ժամանակահատվածում Առաջին Լիգայի հանդիպում ունի «Տյումենի» հետ։

Հիշեցնենք, որ սեպտեբերի 7-ին Հայաստանի հավաքականը տանը կընդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին արտագնա խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։