«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը սոցիալական ցանցերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը ֆուտբոլիստին կարիերան շարունակելու տարբերակներ կառաջարկվեն։
Անձամբ՝ ֆուտբոլիստը, բաց է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար, եթե «մանկունիանցիների» կողմից կոնկրետ հետաքրքրություն լինի։ Նա ներկայումս բանակցություններ չի վարում ոչ մի ակումբի հետ։
2023/24 մրցաշրջանում Ստերլինգը «Չելսիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։