«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ կիսապաշտպան Մանուել Ուգարտայի հարցում, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա կիսապաշտպանի համար «կարմիր սատանաները» փարիզցիներին կվճարեն 50 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն կարող է ևս 10 միլիոն եվրո ստանալ որպես բոնուս։ Այսօր Մանուելը պետք է բուժզննում անցնի՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը։
Ուգարտեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել 2023 թվականի ամռանը՝ «Սպորտինգից» տեղափոխվելով 60 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդվում է, որ փարիզցիները պատրաստ են նույն գումարով բաց թողնել ուրուգվայցի ֆուտբոլիստին։