«Յուվենտուսը» նորեկ ունի

«Յուվենտուսը» հայտարարել է «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ֆրանսիսկո Կոնսեյկաոյին վարձակալելու մասին։

21-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մեկ մրցաշրջանով։

Նախորդ մրցաշրջանում Կոնսեյկաոն «Պորտուի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 8 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։