«Յուվենտուսը» խոշոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Ատալանտայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Տեն Կոպմայներսը կարիերան կշարունակի «Յուվենտուսում»։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ակումբները համաձայնության են եկել 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ 52 մլն եվրո գումարած 6 մլն բոնուսների դիմաց։

Այս չորեքշաբթի ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի «Յուվենտուսի» համար, որից հետո 5 տարվա պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ՝ մեկ մրցաշրջանում 4 միլիոն աշխատավարձով։

2023/24 մրցաշրջանում Կոպմայներսը բոլոր մրցաշարերում «Ատալանտայի» 51 խաղում դարձել է 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։