«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 30-ամյա պաշտպան Ժոաու Կանսելուի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբ տեղափոխության մասին։
Ակումբի պայմանագիրը ֆուտբոլիստի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։