Հայտնի է դարձել այն գումարը, որը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաստակել է ակումբը գլխավորելիս երիտասարդ ֆուտբոլիստների վաճառքից։ Այս մասին հայտնում է իսպանական Sport․es-ը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստների վաճառքից ակումբը վաստակել է 300 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսն առաջին անգամ Մադրիդի «Ռեալի» նախագահ է դարձել 2000 թվականին։ 2009 թվականից Պերեսի գլխավորությամբ ակումբը դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, վեց անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, հինգ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Բացի այդ, ակումբը երեք անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը, հինգ անգամ հաղթել է երկրի Սուպերգավաթը, հինգ անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։