«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին տեղափոխվեց «Լիվերպուլ», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա դարպասապահն այս մրցաշրջանը կավարտի «Վալենսիայի» կազմում, իսկ հաջորդ ամառ կմիանա «Լիվերպուլին»։
Ըստ ինսայդերների՝ Մամարդաշվիլիի տրանսֆերը անգլիական գրանդին արժեցել է 35 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։ Սպասվում է, որ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո։