Ֆեդերիկո Կիեզան «Բարսելոնային» մեկ օր ժամանակ է տվել

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան «Բարսելոնային» տրանսֆերի համար ժամանակ է տվել։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 26-ամյա իտալացին և նրա գործակալը պատրաստ են կատալոնական ակումբին ևս մեկ օր ժամանակ տալ գործարքը հարթելու համար։

Եթե ​​այս ժամանակից հետո «Բարսելոնան» չկարողանա երաշխավորել տրանսֆերը, Կիեզան կսկսի այլ տարբերակներ դիտարկել։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Կիեզան կարող է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։