«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կիեզան «Բարսելոնային» մեկ օր ժամանակ է տվել տրանսֆերն ավարտելու համար, սակայն դեմ չի լինի ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում։ Անգլիական ակումբը արդեն կատարել է իրենց առաջին խնդրանքը և ուսումնասիրում են գործարքի պայմանները։
Օգոստոսի սկզբին հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մտադիր է վաճառել ութ ֆուտբոլիստների և նրանց թվում է Կիեզան։
26-ամյա իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։