Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «մերսիսայդցիները» վերջին օրերին ուսումնասիրում էին 26-ամյա իտալացու հետ հնարավոր գործարքի պայմանները։
Կիեզան թուրինյան թիմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 131 հանդիպում, դարձել 32 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։