Չիլիի դարպասապահ Կլաուդիո Բրավոն 41 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Իր որոշման մասին դարպասապահը հայտնել է սոցցանցերում հրապարակված տեսանյութի միջոցով։
«Ես հեռանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից, սա խելամիտ որոշում է, լավ մտածված, ընտանեկան մակարդակով քննարկված։ Ժամանակն է ավարտելու իմ կյանքի կարևոր ցիկլը։ Սկսել մեկ այլ ընտանեկան փուլ, որը կլինի նույնքան հաջող, որքան այս փուլը, որն ինձ այդքան բավարարվածություն է տվել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կյանքի հիմնարար հատվածին, իմ կարիերայի շարժիչ ուժին պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ կապված այս ավելի քան 23 տարիների ընթացքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս, եղբայրներիս, կնոջս՝ Կառլային, չորս երեխաներիս, որոնց հետ մենք հնարավորություն ունեցանք միասին մեծանալ այս հրաշալի կարիերայի և կյանքի արկածի մեջ», – գրել է ֆուտբոլիստը։
Բրավոն նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ում հետ աշխատել է «Կոլո-Կոլոյի», «Ռեալ-Սոսյեդադի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Բետիսի» և Չիլիի ազգային հավաքականի հետ աշխատելու ընթացքում։