«Չելսին» հայտարարել է «Գենկի» և Բելգիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Մայք Պենդերսի տեղափոխության մասին։
19-ամյա դարպասապահը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականը և հաջորդ ամառ կմիանա լոնդոնյան ակումբին՝ ընթացիկ մրցաշրջանը Բելգիայում անցկացնելուց հետո։
2023/24 մրցաշրջանում Պենդերսը երկրի երկրորդ դիվիզիոնում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում բաց է թողել 42 գոլ և 3 անգամ անառիկ պահել դարպասը։