Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաթեուս Նունեսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ «Մանչեսթեր Սիթին» դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել, բայց արդեն մտածում է, թե արդյոք կիսապաշտպանը պետք է հասանելի լինի տրանսֆերային շուկայում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ատլետիկոն» անգլիական ակումբից ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին վարձավճարով։
Մաթեուս Նունեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2023 թվականի աշնանը «Վուլվերհեմփթոնից» 53 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Հիշեցնենք, որ այս ամառ «Ատլետիկոն» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։