Վիտոր Ռոկեն վարձակալությամբ տեղափոխվեց «Բետիս»

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Բետիս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

19-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին «Բարսելոնան» ձեռք է բերել «Ատլետիկո Պարանաենսեից» 2024 թվականի սկզբին: Հարձակվողը կատալոնացիների կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Վիտոր Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում մասնակցել է 81 հանդիպման և դարձել 28 գոլի հեղինակ։ 2023 թվականի մարտին նա իր նորամուտը նշեց Բրազիլիայի ազգային հավաքականում։