Վիրջիլ վան Դեյկը խոսել է Առնե Սլոթի և Յուրգեն Կլոպի միջև տարբերության մասին

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոթի և Յուրգեն Կլոպի միջև տարբերության մասին, ով այս ամառ լքել է մերսիսայդյան ակումբը։

«Մենք պաշտպանվում ենք միասին։ Դուք տեսնում եք, թե ինչ արագությամբ ենք մենք անցնում հակագրոհների, սա լավ սկիզբ է, մենք ինչ-որ բան ունենք կառուցելու, և հետո կտեսնենք:

Կլոպի ժամանակները զարմանալի են եղել, նոր մարզչի հետ աշխատելը նույնպես ուրախություն է, նա որոշակի խաղաոճ ունի։ Մենք տարբեր բաներ ենք փորձում և՛ գնդակով, և՛ առանց գնդակի, ինչը թիմին վստահություն է հաղորդում։ Ես չեմ ասում, որ Յուրգենին կարելի է մոռանալ, բայց դա անցյալում է, զարմանալի ժամանակ էր, բայց հիմա նոր մարզչի ժամանակն է, և հուսով եմ, որ դա հաջող կլինի։ Պետք է կենտրոնանալ սրա վրա, համեմատությունների կարիք չկա։

Մենք դեռ նոր ֆուտբոլիստներ չունենք, ակնհայտ է, որ ես լրացուցիչ պատասխանատվություն ունեմ, քանի որ բոլորին ճանաչում եմ այստեղ և դրսում: Բայց ես այստեղ եմ Սլոթի համար: Ես դա նրան ասել եմ առաջին իսկ օրվանից և օգնելու եմ նրան և մարզչական շտաբին: Ես ցանկանում եմ հաջողակ լինել, մենք բոլորս նույն նավի մեջ ենք»,- ասել է Վան Դեյկը Sky Sports-ին տված հարցազրույցում: