Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե արդյոք մոտ ապագայում իրեն տեսնում է որպես մարզիչ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե արդյոք մոտ ապագայում իրեն տեսնում է որպես մարզիչ։

«Այս պահին մտքովս չի անցնում որևէ թիմի մարզիչ դառնալու միտքը։ Ես չեմ տեսնում իմ ապագան որպես մարզիչ։ Ես ինձ տեսնում եմ ֆուտբոլից բացի այլ գործերով, բայց միայն Աստված գիտի, թե ինչպիսին կլինի ապագան»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

39-ամյա Ռոնալդուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։