Պաուլո Դիբալան բացատրել է, թե ինչու է մերժել սաուդյան ակումբի շահավետ առաջարկը

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան բացատրել է, թե ինչու է հրաժարվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց։

Հաղորդվում էր, որ սաուդյան «Ալ-Քադիսիան» արգենտինացուն առաջարկել է 75 միլիոն եվրոյի եռամյա պայմանագիր։

«Բոլորը նայում են փողին, բայց շատ բան կար՝ իմ ընտանիքը, քաղաքը, թիմը և Արգենտինայի հավաքական վերադառնալու ցանկությունը: Ես 30 տարեկան եմ և ինձ լավ եմ զգում։ Վնասվածքներիս պատճառով ինձ շատ են քննադատել, բայց ես ամեն օր աշխատում եմ քրտնաջան՝ լավագույնս հանդես գալու համար։

Իհարկե, երբ տեսնում ես նման թվեր… Չեմ ասի, որ չեմ մտածել, բայց կշռել եմ դրական ու բացասական կողմերը։ Իմ գործակալի համար դա նշանակություն չուներ: Ճիշտ չէ, որ նա շատ փող կաշխատի։ Նրա համար ամենակարեւորն այն է, որ ես գոհ մնամ։ Մենք երկար ժամանակ համագործակցում ենք նրա հետ։

Ես չգիտեմ, թե ինչպես արձագանքեցին սաուդցիները, քանի որ ես նրանց հետ անմիջականորեն չեմ շփվել»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում Goal-ը։