Աշխարհի 2014 թվականի առաջնության լավագույն ռմբարկու, Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը վերադարձավ Լա Լիգա։
«Ռայո-Վալյեկանոն» հայտարարել է 33-ամյա կոլումբիացու հետ պայմանագիր կնքելու մասին։
Խամեսը մադրիդյան ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Սան Պաուլոյից» հեռանալուց հետո։