Բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում էր այս ամառ վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Ըստ ինսայդերի՝ աստղային հարձակվողն իր ծառայություններն է առաջարկել «բլաուգրանային», սակայն ակումբի ղեկավարությունը հրաժարվել է տրանսֆերից:
«Բարսելոնային» վախեցրել է ֆուտբոլիստի վնասվածքը։ Բացի այդ, կատալոնացիները դժվար թե կարողանան բավարարել բրազիլացու աշխատավարձի պահանջները։