Մոհամեդ Սալահի ֆանտաստիկ վիճակագրությունը «Էնֆիլդում»

Մոհամեդ Սալահը «Էնֆիլդում» անցկացրած 128 խաղում կատարել է 128 արդյունավետ գործողություն։

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Բրենտֆորդին» (2:0): Այս հանդիպման երկրորդ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։

Այսպիսով, եգիպտոսցին «Էնֆիլդում» 128 արդյունավետ գործողություն է կատարել «կարմիրների» կազմում՝ 93 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: