«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել պորտուգալացուց, եթե նրա համար վճարեն մոտ 40 միլիոն եվրո։
Մաթեուսի պայմանագիրը Պրեմիեր Լիգայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Նունեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցյալ տարի։ 2023/2024 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության 17 հանդիպման և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։