«Մանչեսթեր Սիթին» իր հայացքն է ուղղել «Կոպենհագենի» և Իսլանդիայի հավաքականի հարձակվող Օրրի Ուսկարսոնին:
Ինչպես նշում է The Athletic-ը, «Սիթին» համարվում է 19-ամյա ֆուտբոլիստի «մոլի երկրպագուն» և կարող է ձեռք բերել նրան այս տրանսֆերային պատուհանում Խուլիան Ալվարեսի՝ «Ատլետիկո Մադրիդ» հեռանալուց հետո:
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
Այս տարվա մարտին Ուսկարսոնը գոլային փոխանցում կատարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սիթիի» հետ արտագնա խաղում (1:3): Ընդհանուր առմամբ, 2023/24 մրցաշրջանում իսլանդացին բոլոր մրցաշարերում «Կոպենհագենի» 41 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։