Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շուտով կարող է դառնալ «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կոլումբիացին արդեն բանավոր համաձայնության է եկել ակումբի հետ։
Խամեսը մեկ տարվա պայմանագիր կկնքի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Պաշտոնական ընթացակարգերը, փաստաթղթերի վերանայումն ու բժշկական փորձաքննությունը տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ ստորագրումից առաջ։