Հանս-Դիտեր Ֆլիկ. «Մենք ունենք ֆանտաստիկ կազմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գոհ է մրցաշրջանի սկզբում թիմում տիրող իրավիճակից։

«Մենք ունենք ֆանտաստիկ կազմ, թիմում լավ մթնոլորտ է տիրում։ Ֆուտբոլիստները հաճույք են ստանում մարզվելուց։ Առաջնության երկու մեկնարկային խաղերում վեց միավոր վաստակելն այնքան էլ հեշտ չէ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը «Բարսելոնայում» փոխարինել է Չավիին։