«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կտեղափոխվի «Լիվերպուլ»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 23-ամյա դարպասապահի տրանսֆերի գործարքը 35 միլիոն եվրոյով լիովին համաձայնեցված է, և երկուշաբթի օրը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար։
Նշվում է, որ Մամարդաշվիլին «Լիվերպուլին» կմիանա միայն հաջորդ ամառ, իսկ ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Վալենսիայում»։