76 տարեկանում մահացել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, շվեդ Սվեն-Գորան Էրիկսոնը, հայտնում է Sky-ը։
Երկուշաբթի առավոտյան մարզիչը մահացել է տանը։ Տարեսկզբին Էրիկսոնը խոստովանեց, որ ուներ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, և որ իրեն մնացել է ապրելու ընդամենը մեկ տարի։
Էրիկսոնը գլխավորել է Անգլիան 2001-2006 թվականներին։ Նա «Լացիոյի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, «Գյոթեբորգի» հետ՝ Շվեդիայի չեմպիոն, «Բենֆիկայի» հետ երեք անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն։ «Ռոմայի» և «Սամպդորիայի» հետ նվաճել է Իտալիայի գավաթը։