Էնդրիկ․ «Ուրախ եմ խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնց միայն տեսախաղերում եմ տեսել»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կիսվել է մադրիդյան ակումբի կազմում իր առաջին գոլի տպավորություններով։

Բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ հանդիպման վերջնամասում (3:0) ու գոլի հեղինակ դարձել 96-րդ րոպեին։

«Շատ ուրախ եմ, որովհետև երազանքս իրականացավ։ Ես արդեն խաղացել եմ «Բեռնաբեուում», Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ այսօր իմ նորամուտն էր «Ռեալի» կազմում։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ:

Ես իսկապես ոգևորված եմ խաղալ հիանալի ֆուտբոլիստների կողքին, որոնց տեսել եմ միայն տեսախաղերում: Առաջին բանը, ինչի մասին ես խոսել եմ Անչելոտտիի հետ, այն է, որ առաջարկում եմ տաղանդ և աշխատանք: Ես նորեկ եմ՝ սովորելու շատ բան ունեմ, բայց շատ երջանիկ: Ես շարունակում եմ աշխատել։

Ես և իմ ընտանիքը ուրախ ենք, որ գտնվում ենք «Բեռնաբեուում»: Նրանք գիտեն, թե ինչի միջով ենք մենք անցել: Նրանց հետ այս պահը կիսելը հրաշալի է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին «Բեռնաբեու» գալու համար։ Առաջ, Մադրիդ»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում AS-ը: