Էդուարդ Սպերցյան․ «Ինձ պետք է գոլ խփել, և վստահությունս կվերադառնա»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր դժգոհությունը ՌՊԼ-ի 6-րդ տուրի՝ «Դինամոյի» հետ խաղում (1:0) փոխարինումից։

24-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման 70-րդ րոպեին։

– Հիմա որքանո՞վ եք հեռու «մաքսիմալ» Սպերցյանից։ Իսկ հնարավոր հեռանալու հետ կապված ողջ աղմուկն ազդե՞լ է Ձեր վիճակի վրա։
– Իհարկե, դա մի փոքր ճնշում է գործադրում։ Մենք բոլորս մարդ ենք, չեմ կարող թաքցնել։ Բայց ես կարծում եմ, որ դա չէ հիմնական պատճառը։ Կարիերայում նման պահեր կան։ Կարծում եմ, որ պետք է մեկ գոլ խփեմ, և առջեւում որոշակի վստահություն կվերադառնա:

Այսօր ես ֆիզիկապես ավելի լավ էի ինձ զգում, քան նախորդ խաղերում։ Աստված տա, որ ես հնարավորինս շուտ վերադառնամ նախկին մակարդակին»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ին: